Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՏԻՄ ընտրությունների արդյունքները
15.02.2016 | 11:37

Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում երեկ կայացած ընտրությունների արդյունքներով գործող քաղաքապետերը կշարունակեն պաշտոնավարել:
Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Լևոն Ձավարյանը ստացել է 1678 քվե: Նրան դեմ է քվեարկել 299 ընտրող:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Սյունիքի Տաթև համայնքում վերընտրվել է ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը: Նրա օգտին քվեարկել է 1236 ընտրող:
Իսկ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում վերընտրվել է ՀՀԿ-ական գործող համայնքապետ Արմեն Սանթրոսյանը: Նրա օգտին քվեարկել է 6797 ընտրող:
Հիշեցնենք, որ համայնքներում արտահերթ ընտրություններ էին անցկացվել համայնքների խոշորացման ծրագրի արդյունքներով:

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ